ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մերկելը մայիսի 10-ին Մոսկվայում կբանակցի Պուտինի հետ

Մերկելը մայիսի 10-ին Մոսկվայում կբանակցի Պուտինի հետ
30.04.2015 | 13:30

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 10-ին Մոսկվա այցի ժամանակ մտադիր է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ տեղեկացնում է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգը: Նա ասել է, որ կանցլերի այցը պայմանավորված է «Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը հարգելու անհրաժեշտությամբ»։ Ավելի վաղ Մերկելը որոշել էր ներկա չլինել Մոսկվայում Հաղթանակի շքերթին, սակայն ծրագրում էր մայիսի 10-ին ծաղկեպսակ դնել Անհայտ զինվորի շիրմին։

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ