Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրամայել է մահապատժի ենթարկել երկրի ազգային նվագախմբի չորս երաժիշտների, նաև ղեկավարին, լրտեսության մեղադրանքով՝ Yonhap լրատվական գործակալությանը պատմել է Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավորը: Մեկ այլ պատգամավոր պատմել է, որ երաժիշտներին մահապատժի են ենթարկել Կիմ Չեն Ինի ընտանիքի գաղտնիքները բացահայտելու համար: Խորհրդարանականները մահապատժի մասին իմացել են հետախուզության տվյալներից: