Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ, Եվրոպայում հայտնի քաղաքական և հասարակական գործիչ Ֆրանտիշեկ Միկլոշկոն մեծ ուրախություն է ապրում՝ հետևելով Արցախում ընթացող Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական պայքարին և համոզված է, որ կրկին կանցնի արդար, ժողովրդավարական և թափանցիկ: «Այստեղ՝ Սլովակիայում, մենք անընդհատ հիշում ենք, որ Արցախը Եվրոպական արժեքների և քրիստոնեության պատվարն է տարածաշրջանում և մեր խոր հարգանքի և սատարման կարիքն ունի: Այդ պատճառով մենք Արցախի և նրա հրաշք ժողովրդի կողքին ենք այսօր և հավետ»,- Tert.am-ի հետ զրույցում ասել էնա։ Ֆրանտիշեկ Միկլոշկոն իր ջերմ ողջույններն է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին, Ազգային ժողովի և կառավարության անդամներին, հայտնելով իր սերն ու հարգանքների հավաստիքը նաև սիրելի արցախցիներին: