ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Որոշ երկրների ձեռնտու է տարածաշրջանի անկայունությունը

Որոշ երկրների ձեռնտու է տարածաշրջանի անկայունությունը
05.05.2015 | 21:02

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ արևմտյան որոշ երկրներ օգուտներ են ստանում տարածաշրջանի հուզումներից. «Աշխարհը չպետք է ուրախանա տարածաշրջանում առաջացած դժվարություններից: ԱՄՆ-ն ու Եվրոպայի երկրները չպետք է շահ ստանան այս կամ այն երկրին զենք վաճառելուց: Տարածաշրջանում արդեն երկար ժամանակ շարունակվում են սպանությունները, ահաբեկչական ակտերը, պայթյուններն ու ավերումները: Դրանք տարածաշրջանի երկրներին ստիպում են վախենալ միմյանցից և նպաստում են զենքի շուկայի ընդլայնմանը»: Իրանը քանիցս Սաուդյան Արաբիային կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտի վերջից Եմենում սկսած ավիահարվածները:

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ