ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանը մայիսի 9-ին չի գնա Մոսկվա, ոչ էլ կուղարկի Չիչեքին

Էրդողանը մայիսի 9-ին չի գնա Մոսկվա, ոչ էլ կուղարկի Չիչեքին
05.05.2015 | 21:07

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չի մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի միջոցառումներին։
Թուրքական Hurriyet-ը՝ վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրներին, գրել է, թե ՌԴ նախագահը 1,5 ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել էր մայիսի 9-ին մասնակցել Մոսկվայում կազմակերպվելիք հաղթանակի միջոցառումներին։ Սակայն Անկարայից բացասական պատասխան են տվել Մոսկվային՝ շեշտելով, որ Թուրքիան Մոսկվայի միջոցառումներին ներկա կլինի դեսպանի մակարդակով։
Ապրիլի 15-ին Մոսկվա այցելած Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը պնդել էր, թե Էրդողանն ամեն ինչ կանի, որ այցելի Մոսկվա։ Գալիպոլիի մեկդարյա հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցում էր ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ