Վեցյակը ներկայացնող Իրանի և ԵՄ քաղաքական տնօրենները Իրանի միջուկային ծրագրի բանակցությունները կշարունակեն մայիսի 12-ին՝ Վիեննայում՝ հաղորդվում է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կոմյունիկեում։ Մայիսի 15-ին նրանց կմիանան վեցյակի քաղաքական տնօրենները: «ԵՄ քաղաքական տնօրեն Հելգա Շմիտդը և Իրանի ԱԳ փոխնախարարներ Աբաս Արաքչին ու Մաջիդ Թահթ-Ռավանչին Վիեննայում աշխատանքները կվերսկսեն մայիսի 12-ին, մայիսի 15-ին նրանց կմիանան վեցյակի քաղաքական տնօրենները»,- ասվում է փաստաթղթում: Վիեննայում ԵՄ-ի և Իրանի քաղաքական տնօրենները կշարունակեն Իրանի հետ եզրափակիչ համաձայնագրի հիմնական տեքստի նախագծի մշակումը՝ ապրիլի 2-ին Լոզանում համաձայնեցված առանցքային կետերի հիման վրա: