Մոսկվայում մայիսի 9-ին Ֆրանսիան կներկայացնի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը, նա կմասնակցի տոնակատարությանը, բայց ոչ շքերթին՝ փոխանցում է Europe 1 ռադիոկայանը: «Ես շքերթին ներկա չեմ լինի, բայց պսակ կդնեմ ու կգնամ Կրեմլ»՝ ասել է Լորան Ֆաբիուսը: Նա համոզված է, որ չի կարելի անտեսել պատմական իրադարձությունները: Փարիզը ձգտում է կարևոր դեր խաղալ ուկրաինական ճգնաժամի հաղթահարման մեջ և մասնակցությունը հիշատակի արարողություններին թույլ կտա բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Նախագահ Ֆրանսուա Օլանդը չի կարող Մոսկվա մեկնել, որովհետև ծրագրված է Կուբա այց: