ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Որովհետև Ստալինը վրացի՞ էր

Որովհետև Ստալինը վրացի՞ էր
06.05.2015 | 20:37

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի ժողովրդին և Երկրորդ աշխարհամարտի վետերաններին շնորհավորել է Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ: «Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ: Մեծ հաղթանակը ընդհանուր, անգին ձեռքբերումն է մեր ժողովուրդների, որոնք ուս ուսի կռվել են դաժան թշնամու դեմ և փրկել ամբողջ աշխարհը նացիզմից»,- «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պուտինը՝ հավելելով. «Պետք է պաշտպանել ճշմարտությունը պատերազմի տարիների իրադարձությունների մասին, վճռականորեն կանխել պատմությունը վերաշարադրելու ցանկացած փորձ»: ՌԴ նախագահը վստահ է, որ «մարտական եղբայրությունը, պատերազմի խստաշունչ տարիներին կոփված բարեկամությունը հետայսու էլ կծառայեն հուսալի հիմք Ռուսաստանի և Վրաստանի կառուցողական, բարիդրացիական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար»: Վրաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թ. ռուս - վրացական կարճատև պատերազմից հետո, երբ Մոսկվան ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը:

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ