Վրաստանի նախագահը խորհրդարանի հաստատմանն է ուղարկել նախարարների կաբինետի նոր կազմը, թեպետ ժամկետը լրանում էր մայիսի 8-ին: Կառավարության նոր կազմում երեք նոր նախարար է՝ Թինա Խիդաշելին (պաշտպանության նախարար), Գիգլա Ագուլաշվիլին (շրջակա միջավայրի պահպանության նախարար) և Տարիել Խեչիկաշվիլին (երիտասարդության և սպորտի հարցերով նախարար):
Կառավարության վերաբերյալ որոշման կայացումն արագացնելու համար Վրաստանի նախագահին էին դիմել վարչապետը, կառավարության աշխատակազմը, խորհրդարանական մեծամասնության անդամները: