Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն այսօր՝ զոհված հերոսների հիշատակի օրը, այցելել է Դամասկոսի արվարձաններից մեկն ու հանդիպել զոհված զինվորների կանանց ու երեխաների հետ՝ հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:
«Ես ցանկանում եմ ձեզ մոտ լինել այս օրը, և կարծում եմ, որ մեծ երջանկություն է գտնվել զոհված հերոսների որդիների, դուստրերի կողքին»,- ասել է նախագահը:
Վերջին անգամ նա հանրությանը երևացել էր Նոր տարվա նախօրեին՝ հանդիպել էր Դամասկոսի Ջոբար շրջանում ճակատային գծի զինծառայողների հետ: