ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իսկ ինչ գործ ունի Դավութօղլուն Կարսում

Իսկ ինչ գործ ունի Դավութօղլուն Կարսում
06.05.2015 | 20:43

«Կարսի հրապարակից հայտարարում եմ, թող բոլորը լսեն, մենք բոլորի հետ պատրաստ ենք նստել ու խոսել, սակայն գլուխ չենք խոնարհելու։ Եկեք խաղաղության մեջ ապրենք, նոր Կովկաս ստեղծենք»,- Կարսում հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
TRT Haber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը հայտարարել է նաև, որ հայ-թուրքական հարաբերությունները հարթելու համար Հայաստանը պետք է դուրս գա «Ադրբեջանի տարածքներից»։ «Երբ մենք հիշատակում էինք մեր պապերին, արտերկրում Թուրքիայի դեմ, մեր ազգի դեմ մեծ արշավներ են սկսել։ Մեզնից հաշիվ են պահանջել։ 100 տարի առաջվա հաշիվը, սակայն եթե մենք էլ սկսենք հաշիվ պահանջել... Կովկասում էլ շատ դեպքեր են եղել։ Մեկ առ մեկ կհարցնենք ու կպահանջենք»,- ասել է նա։

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ