Մեր նպատակը որևէ պետության քաղաքական այդ համակարգում ներգրավելը չէ, այլ մեր փորձը փոխանցելը և հաջողությունները կիսելը՝ ասել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին՝ անդրադառնալով «Արևելյան գործընկերության» ծրագրին: Նրա խոսքով, սխալ են նրանք, ովքեր մտածում են, թե այդ ծրագրով փորձում են Ռուսաստանից պոկել ծրագրում ընդգրկված երկրներին: «Այդ ծրագիրը միտված չէ ընդլայնվելու թե քաղաքական, թե տարածքային առումով, մենք ուզում ենք կիսել փորձը, որ ունենք, որը ստուգված էր և կիրառվում է և վառ օրինակ է ներկայիս համար»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ ծրագրի մասին չպետք է խոսել անցյալով՝ առաջիկայում Ռիգայի գագաթնաժողովում նորից քննարկվելու են համագործության հնարավոր եզրերը: «Մեր նպատակն է առավելագույն սերտ հարաբերություն հաստատել և Հայաստանը մոտեցնել Եվրամիությանը»,-ընդգծել է դեսպանը: Նրա համոզմամբ, Հայաստանի հետ ԵՄ քաղաքական համագործակցությունը հնարավոր է: