ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կմասնակցի մայիսի 7-ին, Վաշինգտոնի ազգային տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին:
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի մամուլի ծառայությունից հաստատել են, որ «փոխնախագահը ներկա կլինի 1915 թվականին հայ ժողովրդի բնաջնջման 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը»: