ԱՄՆ-ի Սենատում այսօր պետք է քվեարկվի օրինագիծը, որն օրենսդիրներին ընձեռում է հարկ եղած դեպքում Իրանի հետ միջուկային հարցի շուրջ միջազգային պայմանագիրը վերանայելու, գործող պատժամիջոցների չեղարկումը 30 օրով հետաձգելու, առավել խիստ պատժամիջոցներ սահմանելու հնարավորություն։
Թեհրանը դատապարտել է օրինագիծը՝ հայտարարելով, որ միջուկային խնդիրը քննարկում է վեց պետությունների, ոչ թե որևէ երկրի օրենսդիրների հետ։
Չի բացառվում, որ դեմոկրատների մի մասը կհրաժարվի օրինագիծը պաշտպանելու դիրքորոշումից և նախագահ Բարաք Օբաման արգելանք կդնի փաստաթղթի վրա։