ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը մասնակցել է Վաշինգտոնի ազգային տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին՝ ինչպես գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Նա հայտնել է, որ միջոցառմանը ներկա են եղել նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը: «Պատիվ եմ ունեցել մասնակցելու Ազգային տաճարում Հայաստանի «աղոթքին՝ հանուն արդարության և խաղաղության»: Փոխնախագահ Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Փաուերը միացել են նախագահ Սերժ Սարգսյանին»,- գրել է ամերիկացի համանախագահը: Ջո Բայդենը և Սամանթա Փաուերը կրել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկ կրծքանշաններ: