ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքական մամուլը զարմացած է, Աբդուլլահ Գյուլը՝ ոչ

Թուրքական մամուլը զարմացած է, Աբդուլլահ Գյուլը՝ ոչ
09.05.2015 | 10:50

Թուրքական մամուլում մեծ արձագանք է գտել գիտնականների հետ հանդիպմանը նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունը՝ Աբդուլլահ Գյուլի Երևան այցի մասին։ Գրեթե բոլոր թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են Էրդողանի հայտարարությանը՝ շեշտելով, որ նա պնդել է, թե սխալ էր Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան՝ դրանով հայերին հաղթաթուղթ է հանձնվել։
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը պատասխանել է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությանը: Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ ուրբաթօրյա նամազից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաև ներկա նախագահի՝ իրեն ուղղված քննադատությանը։ Գյուլը նշել է, թե հավանաբար Էրդողանի խոսքը սխալ է հասկացվել, երբ փոխանցվել է:

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.