ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ջոն Բաս. Պետք է բաց խոսել, թե ինչ է եղել 1915-ին

Ջոն Բաս. Պետք է բաց խոսել, թե ինչ է եղել 1915-ին
09.05.2015 | 10:51

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը հայտարարել է, թե 1915-ին մասին բաց խոսելը կօգնի կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները։ Hurriyet-ի փոխանցմամբ՝ մամուլի օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեսպանը խոսել է նաև 1915-ից և հայ-թուրքական հարաբերություններից։ «Թուրքիան և Հայաստանը կենտրոնացել են մեկ օրվա վրա։ Սակայն կարևորը հարցի լուծումն է։ Կարևոր է կենտրոնանալ, թե տարվա մյուս օրերին մենք ինչ պետք է անենք։ Պետք է բաց խոսել, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին։ Դա կօգնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,-ասել է Ջոն Բասը։

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.