Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմում իր ապագայի հարցում հանրաքվե կանցկացնի ու կանի հնարավորը երկրի միասնությունը պահպանելու համար՝ մայիսի 8-ին հայտարարել է երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանական ընտրությունների ավարտին, որոնցում Պահպանողական կուսակցությունը Համայնքների խորհրդում ստացել էր 331 մանդատ՝ մեծամասնություն։ «Մենք հանրաքվե կանցկացնենք Եվրոպայում մեր ապագայի հարցով։ Մենք խոստացել էինք պահպանել երկրի միասնականությունը։ Մենք կղեկավարենք որպես միասնական ազգի կուսակցություն, որպես Միացյալ Թագավորության կուսակցություն»,- ասել է նա։