ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵԱՏՄ երկրները միությանը Ղրղըզստանի անդամակցության որոշում են կայացրել

ԵԱՏՄ երկրները միությանը Ղրղըզստանի անդամակցության որոշում են կայացրել
09.05.2015 | 10:53

ԵԱՏՄ երկրները միությանը Ղրղզստանի անդամակցության որոշում են կայացրել: «Կասկածի տեղիք տվող բոլոր հարցերը լուծված են, և մենք այսօր փաստաթուղթ ենք ընդունում ղրղզական կողմին լիարժեքորեն մեր միություն ընդունելու մասին, ինչի առիթով շնորհավորում եմ ձեզ»՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրը ստորագրվել է 2014-ի դեկտեմբերին: Նախատեսվում է, որ հանրապետությունն ինտեգրացիոն միավորմանը կանդամակցի մայիսի 8-ին, վավերացման ավարտից հետո:

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ