Իրանը, Ադրբեջանը, Հնդկաստանը և Մոնղոլիան կարող են համագործակցել ԵԱՏՄ-ի հետ, Թուրքիան ցանկություն է հայտնել առևտրային համաձայնություն ստորագրել՝ ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ «Տվյալ փուլում մեր պոտենցիալ գործընկերը կարող է դառնալ Թուրքիան, նախագահ Էրդողանը այցով եղել է մեզ մոտ և ցանկություն է հայտնել ստորագրել առևտրային համաձայնություն՝ ուսումնասիրելուց հետո»,- ասել է Նազարբաևը Մոսկվայում Եվրասիական Գերագույն տնտեսական խորհրդի նիստում: