ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է 17 գեներալի

Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է 17 գեներալի
09.05.2015 | 11:50

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է Թմրանյութերի դեմ պայքարի դաշնային ծառայության, ՆԳՆ, ՌԴ քննչական վարչության, դատախազության, ԱԻՆ 21 բարձրաստիճան պաշտոնյայի: Նրանցից 17-ը գեներալի կոչում ունեն: Նույն հրամանագրով Վլադիմիր Պուտինը 30 նշանակում է արել Ռուսաստանի ուժային գերատեսչություններում:

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ