ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը պատրաստ է վերականգնել հարաբերությունները Եվրոպայի հետ

Պուտինը պատրաստ է վերականգնել հարաբերությունները Եվրոպայի հետ
10.05.2015 | 14:40

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպմանը հայտարարել է Եվրոպայի հետ հարաբերությունների վերականգնման պատրաստակամության մասին: «Ցավոք, ապրանքաշրջանառության որոշ անկում է եղել, որը կապված է հայտնի դեպքերի, տնտեսության մեջ փոխադարձ սահմանափակումների հետ: Դրանից բոլորը միայն վնասներ են կրում, դրանում ոչ մի լավ բան չկա»,- ասել է Պուտինը: Նա նշել է, որ Ռուսաստանը դա չի ընդունում և պատրաստ է ամբողջությամբ վերականգնել իր կապերը Եվրոպայի, մասնավորապես` Չեխիայի հետ:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ