ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սերժ Սարգսյանի աչքը լույս՝ Ֆրանսիան սեփական կոնյակը չի խմում

Սերժ Սարգսյանի աչքը լույս՝ Ֆրանսիան սեփական կոնյակը չի խմում
10.05.2015 | 21:32

Ֆրանսիայի սպառման շուկայի տվյալներով՝ կոնյակը, որը միշտ եղել է սպիրտային խմիչքների թագավորը երկրում, դափնին զիջել է օղուն: Ֆրանսիայի պատմության ընթացքում առաջին անգամ օղու արտահանումը գերազանցել է կոնյակի արտահանմանը: Անցած տարվա արդյունքները ցույց են տալիս, որ արտաքին շուկաներում յուրացվել է 161 մլն լիտր ֆրանսիական օղի, կոնյակ՝ 154 մլն լիտր:
Ըստ վաճառքի ծավալի առաջին հորիզոնականը զբաղեցնում է ֆրանսիական հայտնի Grey Goose ընկերության օղին, իսկ երկրորդը՝ Ciroc-ը: Ֆրանսիական օղու վաճառքի հաջողությունն իրարանցում է առաջացրել արտադրողների շրջանում:

Դիտվել է՝ 1087

Մեկնաբանություններ