ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցում պայմանավորվել են հանդիպել: Քերին զանգահարել է շնորհավորելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը: Հանդիպման օրակարգում կլինեն ՌԴ-ի և ԱՄՆ-ի հնարավոր համատեղ քայլերը տարբեր կոնֆլիկտային իրավիճակներում և երկկողմ հարաբերությունների վիճակը: