Լեհաստանը չկարողացավ նախագահ ընտրել, երկրորդ փուլ են դուրս եկել «Իրավունք և արդարություն» ազգայնական կուսակցության նախագահ Անջեյ Դուդան և գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: Ըստ exit poll-ի տվյալների՝ Անջեյ Դուդային ձայն է տվել ընտրողների 34,8 %-ը, Բրոնիսլավ Կոմորովսկուն՝ 32,2 %: Սա իսկապես անակնկալ է, որ էյֆորիայի մեջ է գցել «Իրավունք և արդարություն» կուսակցության անդամներին: Եվս մեկ անակնկալ է Պավել Կուկիզի 20,3 %-ը: Նրանց հետևում են Յանուշ Կորվեն-Միկին 4,4 %-ով և Մագդալենք Օգուրեկը՝ 2,4 %: Նախագահական ընտրություններին 11 թեկնածուներ էին մասնակցում: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը մայիսի 24-ին է: