ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անգելա Մերկելը Ղրիմի անեքսիան սպառնալիք է համարում եվրոպական խաղաղությանը

Անգելա Մերկելը Ղրիմի անեքսիան սպառնալիք է համարում եվրոպական խաղաղությանը
11.05.2015 | 12:50

Մոսկվա այցելած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Ղրիմի անեքսիան և ռազմական գործողություններն ՈՒկրաինայի արևելքում սպառնալիք են եվրոպական խաղաղությանն ու կայունությանը՝ ինչպես հայտարարել է մամլո ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո: Deutsche Welle-ն փոխանցում է կանցլերի խոսքերը՝«Ղրիմի հանցավոր և հակաիրավական անեքսիան, ՈՒկրաինայում ռազմական գործողությունները լուրջ հարված են հասցրել Ռուսաստանի և Գերմանիայի համագործակցությանը»։

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ