ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիայի նախագահին Գերմանիայում բողոքի ակցիայով են դիմավորել

Թուրքիայի նախագահին Գերմանիայում բողոքի ակցիայով են դիմավորել
11.05.2015 | 12:51

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Գերմանիա է մեկնել այնտեղ բնակվող թուրքերին երկրի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու քարոզչության համար։ Ընտրություններին մնացել է մեկ ամիս, սակայն Գերմանիայում ապրող թուրքերը մինչև մայիսի վերջ կարող են արտահերթ քվեարկել, գրում է Deutsche Welle-ն։ Էրդողանը ելույթ է ունեցել Կարլսրուե ցուցասրահի առաջ, որտեղ հավաքվել են նրա մոտ 14000 կողմնակիցներ։ Էրդողանը Գերմանիայում ապրող թուրքերին անվանել է «երկրի սահմաններից դուրս ապրող ուժ», կոչ արել գնալ ընտրատեղամասեր ու քվեարկել «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին։ Ելույթն ուղեկցվել է բողոքի ակցիաներով։ Թուրքական իշխանությունների քաղաքականությունից դժգոհ հազարավոր մարդիկ հավաքվել են ցուցասրահի մոտ։ Նրանց և թուրք նախագահի կողմնակիցների միջև բախումներ են սկսվել։ Ոստիկանությունը հայտնում է բազմաթիվ տուժածների և 2 ձերբակալվածի մասին: Թուրքիայի նախագահը, ըստ Today’s Zaman-ի, անուղղակիորեն քննադատել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությանը, որին աջակցում են Գերմանիայի էթնիկ քրդերը։ Էրդողանը կոչ է արել Գերմանիայում բնակվող թուրքերին չհավատալ քրդամետ կուսակցությանը՝ ասելով, որ նրանց սերը կեղծ է։ «Մարդկանց սպանողները կարո՞ղ են սեր զգալ»,- ասել է Էրդողանը՝ կապ ուրվագծելով Ժողովրդադեմոկրատական կուսակցության և PKK-ի միջև։ «Նրանց սերը կեղծ է, մի հավատացեք նրանց, նրանք չեն կարող սիրել…»։ Պաշտոնական տվյալներով՝ Գերմանիայում բնակվում է մոտ 1,5 մլն Թուրքիայի քաղաքացի։ Գերմանիայից հետո Էրդողանը կուղևորվի Բելգիա։

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ