Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 10-ի երեկոյան 1-օրյա այցով ժամանել է Կուբա` նախագահ Ռաուլ Կաստրոյին հանդիպելու նպատակով:
Օլանդը դարձել է առաջին ֆրանսիացի նախագահը, որ վերջին 100 տարում այցելել է կղզի-պետություն: Նա նաև առաջին արևմտյան ղեկավարն է, որ Կուբա է ժամանել` Վաշինգտոնի ու Հավանայի դիվանագիտական հարաբերությունների կարգավորումից հետո: