Լեռնային Ղարաբաղի ԿԸՀ-ն հաստատել է 2015-ի մայիսի 3-ի ԱԺ ընտրություններին մասնակցած կուսակցությունների համամասնական մանդատների թիվը։
1. «Ազատ հայրենիք» -11 մանդատ
2. «Ազգային վերածնունդ» -1 մանդատ
3. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» - 4 մանդատ
4. Հայ հեղափոխական դաշնակցություն - 4 մանդատ
5. «Շարժում 88» կուսակցություն - 2 մանդատ
Ըստ Ընտրական օրենսգրքի՝ կուսակցությունները անվանական ցուցակները պետք է ներկայացնեն մանդատների թվի հրապարակման օրից 7 օրվա ընթացքում։ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքով մայիսի 18-ին կհաստատվեն կուսակցությունների անվանական ցուցակները: ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին։