Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի Իզմիրի հանրահավաքը սակավամարդ է անցել։ Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ 2014-ին իշխող կուսակցությունը կարողացել էր Իզմիրի հանրահավաքին մեծ մասնակցություն ապահովել, այս անգամ բոլոր ջանքերը գործադրելով՝ չեն կարողացել մի մարզադաշտ լցնել։ Իզմիրի 70- հազարանոց մարզադաշտում հանրահավաքը մարդկանց սակավության պատճառով սկսվել է 1 ժամ ուշացումով, բայց հազիվ 10 հազար քաղաքացի է եկել։