Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լեհաստանի և Շվեդիայի ԱԳՆ քաղաքական տնօրեններ Յարոսլավ Բրատկևիչին և Թորբյորն Սոհլստրյոմին: Նրանք Հայաստան են ժամանել Ռիգայի գագաթնաժողովից առաջ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվելՀՀ - ԵՄ հարաբերությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ Զրուցակիցները քննարկել են Ռիգայի գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը: Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ զարգացնել և խորացնել տարբեր ոլորտներում ԵՄ համագործակցությունը՝ հաշվի առնելով պարտավորությունները այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում։