Բելառուսը պատրաստ է չինական շուկային գործարարությամբ զբաղվելու պայմաններ տրամադրել՝ ԵԱՏՄ շուկա մտնելու և ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու համար՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում բելառուս-չինական բիզնես ֆորումի ժամանակ։ «Բելառուսում արտադրություն հիմնելով՝ չինական բիզնեսը կարող է օգտվել ԵԱՏՄ շուկա մտնելու հնարավորությունից: Ճիշտ է, Չինաստանն առանց Բելառուսի էլ կարող է ԵԱՏՄ շուկա մտնել, բայց համագործակցել ԵԱՏՄ-ի հետ դեռ չի կարող, այդ առումով, Բելառուսը կարող է Չինաստանի համար լավ հարթակ դառնալ»,- ասել է Լուկաշենկոն։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ձինպինը նշել է, որ բելառուս-չինական հարաբերությունները դինամիկ զարգանում են։ «Բելառուսը, որպես կարևոր տրանսպորտային հանգույց, աշխարհագրական առավելություն ունի «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտի ստեղծելու համար։ Բելառուսը գտնվում է Եվրոպայի կենտրոնում՝ Մետաքսի ճանապարհին, մենք պետք է օգտագործենք այդ առավելությունը», - ասել է Սի Ձինպինը՝ ընդգծելով, որ համագործակցության ընդլայնման համար հարկավոր է արագացնել ենթակառուցվածքների հիմնումը։