Եվրահանձնաժողովը ցավում է Ռուսաստանի դիրքորոշման կապակցությամբ՝ Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովի վերաբերյալ և հրավիրում է Մոսկվային համագործակցելու՝ հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել էր, որ Մոսկվայի արձագանքը Արևելյան գործընկերության գագաթնաժողովին խիստ և սկզբունքային է: Մոսկվան կարծում է, որ գագաթնաժողովն ակնհայտ հակառուսական ուղղվածություն ունի: