ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Չինաստանը Ռուսաստանին հրավիրել է մասնակցել Երկրորդ համաշխարհայինի ավարտի շքերթին

Չինաստանը Ռուսաստանին հրավիրել է մասնակցել Երկրորդ համաշխարհայինի ավարտի շքերթին
12.05.2015 | 10:59

Չինաստանը ռուսական զորքերին հրավիրել է սեպտեմբերին մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի կապակցությամբ անցկացվող շքերթին՝ տեղեկացրել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը:
Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում զինվորական շքերթին առաջին անգամ մասնակցեց չինացի զինվորականների ստորաբաժանումը: Կրեմլում Ռուսաստանի և Չինաստանի նախագահների ղեկավարների բանակցություններից հետո ստորագրվել են տնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրեր:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ