ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև քաղաքական երկխոսության և կոնսուլտացիաների մասն է, որ անցկացվում են նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների և Մոսկվայի միջև: «ՆԱՏՕ-ի մի քանի դաշնակիցներ քաղաքական հանդիպումներ են նախաձեռնել ՌԴ-ի ղեկավարների հետ: ՆԱՏՕ-ն որոշել է դադարեցնել համագործակցության գործնական ձևերը, բայց շփման խողովակները բաց են մնում»,- հայտարարել է Ստոլտենբերգը: