ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՆԱՏՕ-ն և Վրաստանը շարունակում են աշխատել

ՆԱՏՕ-ն և Վրաստանը շարունակում են աշխատել
12.05.2015 | 11:01

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Վրաստանի անդամակցության հեռանկարների մասին: Նա ասել է, որ Վրաստանն ու Հյուսիսատլանտյան դաշինքն աշխատում են գործողությունների ծրագրի ուղղությամբ, որի հիման վրա Վրաստանը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին: Նրա գնահատմամբ՝ Վրաստանն առաջընթաց է գրանցել: Ստոլտենբերգը նշել է նաև, որ ՆԱՏՕ Վրաստանի մուտքի հարցը չի վերաբերում ոչ ոքի՝ Թբիլիսիից և ՆԱՏՕ-ի անդամ 28 պետություններից բացի: ՆԱՏՕ-ն սատարում է ցանկացած ազգի ու պետության` իր ուղին ընտրելու իրավունքին:

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ