ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հարկավոր է բարելավել ԵՄ-ԵԱՏՄ կապերը

Հարկավոր է բարելավել ԵՄ-ԵԱՏՄ կապերը
12.05.2015 | 11:04

Հարկավոր է բարելավել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի կապերը՝ բացառելու հակամարտություններն ու առևտրային պատերազմները՝ հայտարարել է Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան: «Եվրամիությանը Ռուսաստանի անդամակցության մասին խոսելը դեռ վաղ է,- ասել է նա:- Սակայն հիմա կարելի է բարելավել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև կապերը, որպեսզի բացառվեն հակամարտություններն ու առևտրային պատերազմները»:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել էր, որ ապագայում ՌԴ-ն կկարողանա անդամակցել ԵՄ-ին:

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ