ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել Միջերկրական ծովով միգրացիայի խնդիրների լուծման հարցում։ Մոգերինին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, թե ԵՄ-ը մշակում է հատուկ գործողության հնարավորությունը, որի նպատակն է անօրինական միգրանտներ տեղափոխող նավերի հայտնաբերումն ու ոչնչացումը։ Մշակվում է նաև ծովահենների ցանցի վերացումը, որ զբաղված է մարդկանց դեպի Եվրոպա անօրինական տեղափոխմամբ։ Մոգերինին նշել է, թե միգրանտներին չեն պարտադրի վերադառնալ իրենց երկրներ։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այս տարեսկզբից մոտ 60 հազար միգրանտ է փորձել անցնել Միջերկրական ծովը, 1800-ը խեղդվել է: