ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ինչո՞ւ է Իսրայելի դաշինքն Ադրբեջանի հետ այդքան անհեռատես

Ինչո՞ւ է Իսրայելի դաշինքն Ադրբեջանի հետ այդքան անհեռատես
12.05.2015 | 13:51

Forward հանդեսի հոդվածագիր Քրիստոֆեր Ատամյանը անդրադարձել է Իսրայելի ու Ադրբեջանի սերտ համագործակցությանը` ներկայացնելով դաշինքի՝ իր ձևակերպմամբ անհեռատեսությունն ու պոտենցիալ վտանգները: Հեղինակը հոդվածը սկսում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելու թեմայով` նշելով, որ «Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը 2 քայլ առաջ գցեց, երբ Ապրիլի 24-ին հանդիպեց իսրայելահայ քաղաքական գործիչներին: Միևնույն ժամանակ նա հետընթաց քայլ արեց` օսմանյան թուրքերի ձեռքով սպանված 1,5 մլն հայերի հետ տեղի ունեցածը որպես «ցեղասպանություն» չբնորոշելով»: Ատամյանը նկատում է, որ «Հոլոքոստը վերապրած հրեաները պետք է ամաչեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իրենց նախագահի ցուցաբերած անվճռականությունից»: Ժամանակն է, որ Իսրայելը ճանաչի Ցեղասպանությունն ու ճնշում գործադրի Թուրքիայի վրա՝ ներողություն խնդրելու, ամենայն լրջությամբ ու արդարությամբ վերաբերվելու փոխհատուցման հարցին:
«Սակայն կա մի խնդիր. Իսրայելը ոչ միայն չի ցանկանում ճանաչել անցյալում հայերի դեմ կատարված ոճրագործությունը, այլև ամուր դաշինք է կապել Ադրբեջանի հետ»,- շարունակում է հեղինակը` մանրամասնելով, որ «Իսրայելը միլիարդավոր դոլարների զենք է վաճառում մի երկրի, որը ռազմական հակամարտության մեջ է Հայաստանի հետ»: Քրիստոֆեր Ատամյանը հիշեցնում է Իսրայելի իշխանություններին, որ մտերիմ դաշնակից Ադրբեջանը սերտ կապեր ունի Թուրքիայի հետ` այն երկրի, որը տարբեր տարիներին բազմաթիվ հարձակումներ ու բռնաճնշումներ է իրականացրել հրեաների նկատմամբ: Որպես ապացույց հեղինակը մեջբերում է պատմական փաստեր`ցանկանալով ցույց տալ, որ Թուրքիան ու Ադրբեջանն ամենևին Իսրայելի բարեկամները չեն ու հակասեմական պետություններ են: «Ադրբեջանին Իսրայելի տրամադրած զենքերը կհանգեցնեն տարածաշրջանային լարվածության բարձրացմանը, որից որևէ մեկը չի շահի: Իսրայելը պետք է լուրջ մտածի՝ ցանկանո՞ւմ է գերկատարելագործված զինատեսակներով զինված հակասեմական երկիր ստեղծել տարածաշրջանում»,- նշում է հեղինակը: Ատամյանն անդրադառնում է դարեր շարունակ հայ և հրեա ժողովուրդների ամուր կապին` ընդգծելով, որ Իսրայելի իշխանությունները, այս ամենը հաշվի առնելով, պետք է օգնեն Հայաստանին, ոչ թե վնասեն: «Բարոյական քաջությունը, որն ակնկալում եք ամբողջ աշխարհից, առաջինը դուք ցուցաբերեք: Վերջ տվեք Ադրբեջանին զենք վաճառելուն: Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը: Օգնեք պայքարող երկրին աճել ու զարգանալ: Բազմաթիվ անհեռատես քաղաքական գործիչների ու արմատականների կարող է անհեթեթ թվալ, սակայն ի վերջո նման դաշինքից (Հայաստանի ու Իսրայելի) կշահեն և հայերը, և հրեաները»,- եզրափակում է Քրիստոֆեր Ատամյանը։

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ

Մեզ հետ չես` մեր դեմ ես