ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանա-իսրայելական ռազմական գործակցությունն ընդդեմ տարածաշրջանի

Ադրբեջանա-իսրայելական ռազմական գործակցությունն ընդդեմ տարածաշրջանի
12.05.2015 | 13:53

Լեռնային Ղարաբաղի սահմանը՝ Եվրոպայի ամենառազմականացված սահմաններից մեկը, շատերի ուշադրության առարկան է՝ սկսած մտավորականներից և եվրոպական կազմակերպություններից մինչև գերտերություններ: Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին գիծը Առաջին համաշխարհային պատերազմի ոճով խրամատներն են, որոնց երկու կողմերի միջև հեռավորությունը որոշ մասերում հազիվ հասնում է 500 մետրի: Մի շարք առիթներով ադրբեջանական պաշտոնական հայտարարությունները հասել են պատերազմ հայտարարելու մակարդակի: Ադրբեջանի արագ ռազմականացումը սպառնում է տարածաշրջանային կայունությանը՝ մեծ մասամբ դուրս մնալով գերտերությունների ուշադրությունից՝ գրում է Մասիս Ինգիլիզյանը Bellingcat պարբերականում: Ռազմական տեխնոլոգիայի աշխարհի առաջատար մատակարարներից մեկի՝ Իսրայելի ավիացիոն արդյունաբերությունը զենքի վաճառքի ոլորտում ընդլայնում է իր համագործակցությունը Ադրբեջանի հետ: Գերտերությունների աշխարհաքաղաքական խաղը թելադրում է սահմանափակումներ, որոնք կարգավորում են ազդեցության ոլորտները: Դա նշանակում է չափավորել փոքր ազգերին (որպիսին Ադրբեջանն է)՝ պահպանելու ռազմավարական հավասարակշռությունը և խիստ վերահսկողություն սահմանելու այն նվաճումների նկատմամբ, որոնք սպառնում են տարածաշրջանի կայունությանը:
Իսրայելից Ադրբեջան ռազմական տեխնոլոգիայի փոխադրումները աճել են, և այդ ռազմական գնումները սպառնում են Հայաստանի և Ադրբեջանի նախկինում հաստատված անկայուն հավասարակշռությանը՝ շնորհիվ գերտերությունների։ Bellingcat պարբերականը ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի ռազմական ներուժի առաջընթացին: Ադրբեջանի գնումները սահմանափակվում են, և Իրանին առաջնակարգ S300-ներ վաճառելու Ռուսաստանի դժկամությունը կարող է ինչ-որ չափով Ադրբեջանին զենք վաճառելու հարցում զսպող գործոն հանդիսանալ Իսրայելի համար: Չնայած այս սահմանափակումներին և սպառազինության ձեռք բերման ընթացքի դանդաղեցմանը՝ Ադրբեջանում շարունակվում է ռազմական տեխնոլոգիական առաջընթացը՝ մասամբ շնորհիվ Իսրայելի ավիացիոն արդյունաբերության և Elbit համակարգի:
Հայաստանի ռազմական խորհրդականները մտահոգված են Իսրայելից Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գնումներով: ԱԹՍ-ները աշխարհի ուշադրությունը գրավել են օդային հարվածներ հասցնելու և տեղեկատվության փոխանցման կարողությամբ: ԱՄՆ-ի կողմից Պակիստանին հասցված հարվածները և ԱԹՍ-ի օգտագործումը ցամաքային զորքերի գործողությունների ժամանակ պատերազմի արվեստը բարձրացրել են նոր մակարդակի: Bellingcat-ը, որ հետևում է Ադրբեջանի ռազմական գնումների զարգացմանը, ուշադրությամբ հետևում է հատկապես նրա կողմից ԱԹՍ-ների, SIGNIT և ELINT համակարգերի ձեռքբերմանը:
SIGINT (Signal intelligence) հաղորդաալիքային և ELINT (Electronic intelligence) էլեկտրական հետախուզությունները Հայաստանի համար մեծ մտահոգություն են: Bellingcat-ը տեղյակ է Ադրբեջանի արգելափակման ազդանշանային սարքերին, էլեկտրոնային պատերազմի հետազոտման ծրագրերին, այս դաշտում մասնագետներ վարձելու ու գնելու մասին: Այսպիսի վերազինումը անխուսափելիորեն Ադրբեջանին պատերազմի արվեստում կբարձրացնի հաջորդ աստիճանին՝ շարունակում է Ինգիլիզյանը:
Իսրայելը էլեկտրոնային հետախուզության տեխնոլոգիայում աշխարհում առաջատարներից է: Նրանց հակաօդային պաշտպանության կանխիչ տեխնիկան նախկին հակամարտություններում խափանել է ռուսական հրթիռային համակարգը: 2007-ին Սիրիային հասցրած Իսրայելի օդային հարվածները ապացուցեցին նրա գերակայությունը օդում: Եթե Իսրայելի գիտնականները ադրբեջանցի գործընկերներին օգնեն նախագծել էլեկտրոնային հակամիջոցներ, Բաքվում տեղակայված S300PMU-2 համակարգը՝ աշխարհում ամենաուժեղ հակաօդային պաշտպանություններից մեկը, կարող է տեխնոլոգիական վտանգ հանդիսանալ Հայաստանի համար:
Ներկայումս Ադրբեջանը չունի որոշ տեխնոլոգիաներ, օրինակ, առաքման հարթակներ և SIGINT և ELINT համակարգեր, որը բացառում է նրա էլեկտրոնային պատերազմ սկսելու փորձը: Նույնիսկ առանց S300PMU-2-ի տեխնոլոգիայում մանիպուլյացիայի ենթարկելով՝ էլեկտրոնային պատերազմի հիմնական առաջընթացը Ադրբեջանում կարող է խափանել Հայաստանի օդային պաշտպանության համակարգերը: Իսրայելի ավիացիոն արդյունաբերությունից որոշ գնումներ, ինչպես Green Pine Air Defence Radar-ը, և հետագա հետաքրքրությունը էլեկտրոնային պատերազմի նկատմամբ կտանեն այս զարգացմանը:
Ի վնաս Հայաստանի՝ այսօր երկրում չկա ոչ մի ցամաքային պաշտպանական ազդանշանային արգելափակման սարք: Ռուսաստանի տեխնոլոգիան նույնպես ունի էլեկտրոնային պատերազմի ուղղությամբ մեծ առաջընթացներ, և հարց է առաջանում՝ ինչո՞ւ Հայաստանը Ռուսաստանից չի գնում այդպիսի սարքավորումներ: Ռուսաստանի տեղաշարժը ռազմավարական հետաքրքրություններից ելնելով և Հայաստանի հետ նրա հարաբերությունների հետագա վատթարացումը կարող է ավելացնել Իսրայելից Ադրբեջան զենքի փոխանցումը: Ադրբեջանի վերազինումը այսօր արդեն անհանգստացնող է, այդ երկիրը կարող է անցնել հաջորդ գնումների աստիճանին:
Խորհրդային հին ինքնաթիռների, մասնավորապես՝ Սու-25-ի վերազինումը Իսրայելի Elbit համակարգով, բերում են տարբեր տեխնոլոգիական առաջընթացների՝ այն դարձնելով ցամաքային հարձակման ինքնաթիռ: Սու-25-ով Ադրբեջանի վերազինման տարբերակները մնում են բաց:
Վրաստանը Ադրբեջանին առաջարկել է Թբիլիսիի ավիացիոն գործարանում դնել միացյալ արտադրություն: Այդ նախագիծը Ադրբեջանը խնդրել է հովանավորել, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի Իսրայելի օգնությանը: Վերջերս հաստատվել է, որ Ադրբեջանը սկսում է նոր նավաշինական գործընթացներ՝ Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ կովկասյան պետությունը իր ռազմական արդյունաբերությունում հասնում է այսպիսի մակարդակի: Իսրայելի օգնությամբ Ադրբեջանը կառուցել է նավաշինական գործարան, որը կարող է վերանորոգել և բարելավել իրենց սահմանային պարեկային նավերը: Իսրայելի Spike հակատանկային հրթիռային համակարգը փորձարկել են Ադրբեջանի ափերում Shaldag MK հսկող նավերից: Սրանք չորրորդ սերնդի իսրայելական հրթիռներ են՝ ամենաուժեղ fire-and-forget համակարգերից, որոնց նկատմամբ հայկական հակատանկային հրթիռային համակարգերը մեկ սերունդ հետ են: Այս համակարգերը ցուցադրվել են միայն ափին, դեռևս սահմանում չեն երևացել: Նոր զենքի համակարգը Հայաստանի համար մտահոգիչ է, և Ադրբեջանի չորրորդ սերնդի սարքավորումները զգաստանալու կոչ են հայկական զինվորականությանը: Հաշվի առնելով Հայաստանի պասիվությունը ռազմական զարգացման գործում՝ Ադրբեջանը արդեն շատ է առաջ անցել Հայաստանի ռազմական ուժերից:
Տեխնոլոգիական փոխանցումները Ադրբեջան ոչ միայն ամրապնդում են Իսրայելի դիրքը տարածաշրջանում, կարող են էական դեր խաղալ Իրանի վրա հարձակման դեպքում: Ցամաքային խափանիչները Իսրայելի օդային ուժերին բաց տարածություն կտան՝ խափանելով իրանյան օդային պաշտպանությունը և նրանց դուրս հանելով հակառադիացիոն հրթիռներով: Այս համակարգերը կարող են վերջնականապես օգտագործվել Հայաստանի դեմ: Ադրբեջանը երկկողմ քաղաքականություն է վարում Իրանից պաշտպանվելու և Իսրայելի պաշտպանության ֆիրմաների տեխնոլոգիաները զարգացնելով՝ Հայաստանի հետ հաջորդ հակամարտությանը պատրաստվելու համար:
Այլ համակարգեր, օրինակ, թիրախի հայտնաբերման և կրակի ղեկավարման համակարգերը, Ադրբեջանի ռազմական պահանջների հաջորդ քայլն են: Այս համակարգերը Ադրբեջանի ներկայիս հակաօդային պաշտպանության հետ միասին աշխարհում ամենաուժեղներից են և կարող են նվազագույնի հասցնել Իրանի պատասխան հարձակումը Ադրբեջանի վրա: Ադրբեջանի զարգացումները կարող են գերտերություններին հետ պահել՝ միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հաջորդ հակամարտությանը՝ հաշվի առնելով հարավսլավական պատերազմում ՆԱՏՕ-ի ներգրավվածության հնարավոր սցենարը:
Ադրբեջանի ցանկությունները իրականությունից շատ հեռու չեն, և Իսրայելի ռազմավարությունը Իրանի դեմ հեռու չէ Ադրբեջանի ռազմական վերելքին նպաստելուց, քանի որ երկու երկրները խաղում են մի խաղ, որը բխում է համատեղ շահերից: Նույնիսկ Ադրբեջանում առանց իսրայելական օդային ուժերի ներկայության, Իսրայելի ներգրավվածությունը Կովկասում վտանգ է և Հայաստանի, և Իրանի համար: Իսրայելի դիրքերի ամրապնդումը տարածաշրջանում Ադրբեջանին հնարավորություն կտա զարգացնել շատ ավելի առաջատար տեխնոլոգիա, քան Իրանի մակարդակն է մոտակա ապագայում, որը և Ադրբեջանի վերջնական նպատակն է: Վերջին ռազմական ձեռքբերումները ոչ միայն կշեռքի նժարը ուղղել են Ադրբեջանի կողմը, այլև տարածաշրջանում առաջացրել սպառազինության նոր մրցավազք: ՈՒստի Հայաստանի ռազմական ղեկավարությունը պետք է վերանայի իր հնարավորությունները, Իրանը պետք է վերանայի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, իսկ Եվրոպան պետք է անդրադառնա Կովկասի նոր տեխնոլոգիական փուլին:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ