ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թաներ Աքչամ․«Ես գիտեմ, թե Արարատն ու Անին ձեզ համար ինչ են նշանակում»

Թաներ Աքչամ․«Ես գիտեմ, թե Արարատն ու Անին ձեզ համար ինչ են նշանակում»
13.05.2015 | 11:05

Հայոց ցեղասպանության ճանաչումն այլևս երբեք հարցականի տակ չի դրվելու, համոզված են Վաշինգտոնում ցեղասպանության զոհերի հիշատակին և հայ ազգի վերածննդին նվիրված եզրափակիչ միջոցառման մասնակիցները:
Ամերիկահայ լրագրող Լարա Սետրակյանի խոսքով, հայ ազգն ապացուցեց իր ուժն ու տոկունությունը․ «Ապագայում մենք մեր գլուխն ավելի բարձր կպահենք, ավելի ամուր կկանգնենք և ավելի քիչ կտխրենք»: ԱՄՆ-ում անցած միջոցառումներն ապացուցեցին, որ հայ ժողովրդին աջակցում է աշխարհի ամբողջ առաջադեմ մարդկությունը, համոզված է Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը: Գործարար Սերոբ Դեմիրճյանը, որ Վաշինգտոն է ժամանել Քլիվլենդից, համոզված է, որ մայրաքաղաքում անցած միջոցառումներն ավելի միավորեցին ամերիկահայությանը:
«Իրոք եզակի օրեր էին: Դեպի Վաշինգտոն ամբողջ ճանապարհի ընթացքում մենք հայրենասիրական երգեր էինք երգում և միմյանց հետ հաց կիսում»,- ասաց նա:
Եզրափակիչ երեկոյին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների կազմակերպական կոմիտեի ղեկավար, ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանը պարգևատրեց Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնած և ցեղասպանության ճանաչմանը նպաստած անձանց և կազմակերպություններին: Հերոսների թվում էին ԱՄՆ-ի Կոնգրեսը, նախագահներ Վուդրո Վիլսոնն ու Ռոնալդ Ռեյգանը: Ռեյգանի նախագահական հիմնադրամի տնօրեն Ջոն Հեբուշի խոսքով՝ Ռեյգանը երբեք չի կասկածել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մեջ: «Նախագահ Ռեյգանը որոշեց իր նախագահության օրոք ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ նա մարդու իրավունքներին վերաբերող հարցերին չափազանց լուրջ էր մոտենում և Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևորագույն հարցերից էր իր համար»,- ասաց Հեբուշը: Մեծարվեցին նաև Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն և նորվեգացի գիտնական ու ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենը: Հենրի Մորգենթաուի թոռ Հենրի Մորգենթաու Երրորդի խոսքով, իր պապն ուրախ կլիներ տեսնել հայ ժողովրդի վերածնունդը. «Հայերի փրկության հետ կապված աշխատանքներն իմ պապը համարում էր իր կյանքի կարևորագույն գործը և հպարտ էր դրա համար»:
Հայաստանի կառավարության կողմից ԱՄՆ-ին հատուկ շնորհակալություն հայտնեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնն ու Բրեդ Շերմանն ընդգծեցին Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը: «Չկա ավելի կարևոր բան, որ Ամերիկան կարող է անել թուրք ժողովրդի համար, քան օգնել նրան ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ճանաչել սեփական պատմությունը և ժամանակակից ազգ դառնալ»,- ասաց Փալոնը: Շերմանի խոսքով՝ ցեղասպանության հերքումը հաջորդ ցեղասպանության կատարման առաջին քայլն է. «Թուրքիան չի լինի ժամանակակից, առաջադեմ, բաց երկիր, չի լինի ԱՄՆ-ի արժանի դաշնակից, մինչ չճանաչի սեփական պատմությունը»: ԱՄՆ-ի նավատորմի նախկին ղեկավար և պաշտպանության նախկին փոխնախարար Փոլ Իգնատիուսը նշեց, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել: Թուրքիան իր հերթին բոլորովին այլ պետության է վերածվում, հավատում է Իգնատիուսը:
«Ես հավատում եմ, որ թուրք ժողովուրդը սկսում է փոքր-ինչ ազատել մտքերը, սկսած թուրք լրագրողներից, որ առաջինը խոսեցին Հայոց ցեղասպանության մասին»,- նշեց նա: Ելույթ ունեցողները հատուկ շնորհակալություն հայտնեցին այն թուրք հերոսներին, որ ցեղասպանության տարիներին հազարավոր հայերի կյանք էին փրկել, նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Մրցանակակիրներից մեկը, թուրք պատմագիր, սոցիոլոգ Թաներ Աքչամը նշեց, որ ժամանակակից Թուրքիան նոր պետության է վերածվում, որը պատրաստ կլինի ապագայում ճանաչել և հարգել հայերի պահանջները: «Ես գիտեմ, թե Արարատն ու Անին ձեզ համար ինչ են նշանակում», - ասաց նա:

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ