Մայիսի 13 - 14-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում կկայանա ՆԱՏՕ-ի հավաք: Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` Անթալիայում կհավաքվեն 60 ներկայացուցիչներ Հյուսիս - ատլանտյան դաշինքից, հիմնականում` անդամ երկրների արգործնախարարներ, միջազգային կառույցների անդամներ:
Օրակարգում են` հաջորդ տարի Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստությունները, Ռուսաստանի և ջիհադիստների առաջխաղացման հարցերը: Չավուշօղլուն ասել է, որ հաջորդ տարվա գագաթնաժողովը ՆԱՏՕ-ի «ընդլայնման գագաթնաժողով» է լինելու, ինչը համապատասխանում է Թուրքիայի ակնկալիքներին: