Մայիսի 13-15-ը ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հրավերով կայանալու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ (նախարարներ) հարկային ոլորտի պատասխանատու Տիմուր Սուլեյմենովի, մաքսային օրենսդրության պատասխանատու Վլադիմիր Գոշինի, առևտրի ոլորտի պատասխանատուներ Անդրեյ Սլեպնովի, Արա Նռանյանի, Ռոբերտ Հարությունյանի այցը Հայաստանի Հանրապետություն:
Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը, պատվիրակության այցելության ընթացքում նախատեսվում են քննարկումներ երեք հիմնական հարցերի շուրջ՝ ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքի նախագծի, ԵԱՏՄ շրջանակում հարկային կարգավորումների ոլորտում առկա խնդիրների քննարկումներ, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև «Ազատ առևտրի մասին» համաձայնագրի նախագծի ներկայացում և քննարկումների կազմակերպում:
Մայիսի 14-ին տեղի կունենա քննարկում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի և ՀՀ նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: