ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սերգեյ Լավրով. Ճգնաժամի մեղավորը Մոսկվան չէ

Սերգեյ Լավրով. Ճգնաժամի մեղավորը Մոսկվան չէ
13.05.2015 | 17:46

ՌԴ ԱԳՆ-ն փոխանցել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից. «Լավրովը շեշտել է, որ Վաշինգտոնի հետ հարաբերություններում ներկայիս ճգնաժամը մեր մեղքով չէ: Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ կառուցողական փոխհարաբերություններին ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում, որտեղ մեր երկրները հատուկ պատասխանատվություն են կրում միջազգային անվտանգության և կայունության համար: Համագործակցությունը, սակայն, հնարավոր է սկսել միայն ազնիվ և իրավահավասար հիմունքներով` առանց թելադրելու կամ պարտադրելու փորձի»:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ