ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Սոչիում երեկ տեղի ունեցած 4-ժամյա հանդիպումից հետո հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության բոլոր կողմերը պետք է դադարեցնեն հրադադարի խախտումները, և եթե խաղաղության համաձայնագիրը ամբողջությամբ կատարվի, Արևմուտքը հնարավոր է մեղմացնի Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները։