ՆԱՏՕ-ն աջակցում է Մինսկի գործընթացին և անհանգստացած է շփման գծում իրավիճակի վատթարացմամբ՝ Azernews-ին տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը: Նրա խոսքով՝ Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ափաթուրայը հույս է հայտնել, որ քաղաքական գործընթացը արդյունքներ կտա, հավելելով, որ ՆԱՏՕ-ն ուղղակի դեր չունի խաղաղ կարգավորման գործընթացում, կարող է միայն օգնող դեր խաղալ, Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական գործիչների, դիվանագետների ու զինվորականների միջև շփումների համար պայմաններ ստեղծել բազմակողմ հանդիպումների կուլիսներում: «Ես հույս ունեմ, որ նման շփումները կարող են դրական ազդեցություն ունենալ և ուրախ կլինեի, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեին ՈՒելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կուլիսներում»,- հավելել է Ափաթուրայը: