ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն անհրաժեշտ են ՈՒկրաինայում խաղաղության համար

ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն անհրաժեշտ են ՈՒկրաինայում խաղաղության համար
13.05.2015 | 18:01

ԱՄՆ-ի նպատակը ՌԴ-ի դեմ պատժամիջոցները պահպանելը չէ՝ Անթալիայում ՆԱՏՕ-ի նախարարական գագաթնաժողովից առաջ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին։ «Մենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չենք ուզում, դրանք անհրաժեշտ են ՈՒկրաինայում խաղաղության և հրադադարի ապահովման համար»,- հայտարարել է նա։

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ