Թուրքիան մասնակցությունը ՆԱՏՕ-ին դիտարկում է տարածաշրջանում անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախարարական գագաթնաժողովում, որ անցկացվում է Անթալիայում։ «Մենք պետք է միասին աշխատենք՝ լավագույն արդյունքների հասնելու համար։ Մեզ բոլորիս անհրաժեշտ է խորհրդակցությունների բաց գործընթաց՝ զերծ ցանկացած ճնշումից»,- ասել է Թուրքիայի վարչապետը։ Նա ընդգծել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի մյուս անդամներից ավելի է զգում սպառնալիք իր սահմանների մոտ։ Թուրքիան կշարունակի նպաստել Աֆղանստանում կայունության ապահովման ջանքերին, ասել է Դավութօղլուն՝ հավելելով, որ Աֆղանստանի կայունությունը Թուրքիայի համար հատուկ նշանակություն ունի։ Անկարան իր խաղաղապահներին կթողնի Աֆղանստանում։ Թուրքիան առաջարկել է ստանձնել 2021-ին ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի կազմում բարձր պատրաստության խմբի ձևավորումը: