Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը սկսել են բանակցություններ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ՝ ասել է ԵԱՏՄ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը: «Մենք քննարկել ենք Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորության հեռանկարները: Սա նոր թեմա է, առաջին անգամ ենք այս մասին ծանուցում: Իրանական կողմից համապատասխան նախաձեռնություն է դրսևորվել վերջերս և ստացել է ԵԱՏՄ-ի անդամների աջակցությունը»,- մանրամասնել է Սլեպնյովը: Նա շեշտել է, որ ԵԱՏՄ-ն մտադիր է օգտագործել Հայաստանի և Իրանի համագործակցության փորձը: