ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կանադայի Սենատը հաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը

Կանադայի Սենատը հաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը
15.05.2015 | 11:54

Կանադայի Սենատը հաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը՝ ևս մեկ անգամ պաշտպանելով 44-րդ որոշումը, որը առաջին անգամ հաստատվել էր 2002-ին՝ գրում է հայ-կանադական Horizon Weekly պարբերականը։ «Պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Կանադան գործում է աշխարհում իր քարոզած սկզբունքներին համաձայն։ Ցանկացած երկիր, որը ցանկանում է ճնշել իր անցյալը, ցանկացած երկիր, որը չի առերեսվում իր անցյալին, լրջորեն ռիսկի տակ է դնում սեփական պատմության բեռից ձերբազատվելու հարցը»,- հայտարարել է սենատոր Թհան Հայ Նգոն։ Նա հավելել է, որ այդ ծանր հանցագործությունն անպատիժ է մնում, քանի դեռ Թուրքիան հրաժարվում է ճանաչել։ «Կանադայի Սենատը անտարբեր չէ Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված գազանությունների հանդեպ։ Մենք պետք է նպաստենք արդարությանը, մարդու իրավունքներին, հանդուրժողականությանը, ազգերի խաղաղ գոյատևմանը, քանի որ դա ճիշտ է։ Ինձ համար մեծ պատիվ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ելույթ ունենալ այս պալատի առջև և հաստատել 2002-ի 44-րդ որոշմանը հավատարիմ մնալու մեր ցանկությունը»,- նշեց սենատորը։ Սենատի խոսնակ Լեո Հուսակոսը նշել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի կարևորությունը՝ ողջունելով Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանին և նստաշրջանի բացմանը ներկա հայ համայնքի ներկայացուցիչներին։ Մյուս սենատորները միացել են իրենց գործընկերներին՝ հաստատելով մարդու իրավունքներին, միջազգային արդարադատությանը և խաղաղությանը հավատարիմ մնալու իրենց որոշումը։

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ